03 Հուլիս 2019
Աշխարհում բազմաթիվ գլոբալ խնդիրներ առաջացել են պլաստիկ տոպրակները չարաշահելու հետևանքով, ներառյալ շրջակա միջավայրի աղտոտումը, կլիմայի փոփոխությունը, գլոբալ տաքացումը: Քարֆուր կազմակերպությունը առաջին քայլն է անում Հայաստանում, և կոչ է անում Ձեզ նույնպես միանալ:Մենք Ձեր հարմարավետությունից զատ գնահատում ենք նաև Ձեր և հետագա սերունդների առողջությունը և փորձում ենք պահել շրջակա միջավայրը անվնաս: Այդ իսկ պատճառով մենք անցում ենք կատարում բազմակի օգտագործման տոպրակների: Սիրով տեղեկացնում ենք, որ 2019 թվականի Հուլիսի 1-ից Քարֆուր Հայաստանի խանութ-սրահներում արդեն հասանելի են մեր բազմակի օգտագործման հարմարավետ տոպրակները, իսկ պլաստիկ տոպրակները վճարովի են՝ դրանց վատնումը նվազագույնի հասցնելու նպատաով:
ՀԱՄԱՐՁԱԿՎԻՐ ԱՅՍՕՐ, ՓՈԽԻՐ ՎԱՂԸ
Մեր օրերում պլաստիկ աղտոտվածությունը տարածված է աշխարհի գրեթե բոլոր լողափերում՝ ինչպես մարդաշատ, այնպես էլ գրեթե անմարդաբնակ
Յուրաքանչյուր րոպե աշխարհում վաճառվում է 1 միլիոն պլաստիկ տարա.
Ամեն տարի շրջակա միջավայր նետված պլաստիկը բավական է՝ այն աշխարհի շուրջը 4 անգամ պտտելու համար։
Աշխարհի պլաստիկ տարաների 50%-ը օգտագործվում է 1 անգամ և դեն նետվում
Այդ իսկ պատճառով մենք հորդորում ենք քեզ․ ՀԱՄԱՐՁԱԿՎԻՐ ԱՅՍՕՐ, ՓՈԽԻՐ ՎԱՂԸ !
ՄԻԱՍԻՆ ԴԱՐՁՆԵՆՔ ԱՇԽԱՐՀՆ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ