ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մաջիդ Ալ Ֆութաիմ Հոլդինգը հանդիսանում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ գրանցված Դուբայի Էմիրությունում, Միացյալ Արաբական Էմիրություններ: Մաջիդ Ալ Ֆութաիմ Հոլդինգն ունի բազմաթիվ դուստր ձեռնարկություններ, այդ թվում Մաջիդ Ալ Ֆութաիմ Ռիթեյլ, Մաջիդ Ալ Ֆութաիմ Փրոփըրթիզ և Մաջիդ Ալ Ֆութաիմ Վենչրզ (այսուհետ՝ «Մաջիդ Ալ Ֆութաիմ», «մենք», «մեզ», «մեր»):
Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերությունը հավաքագրում, մշակում, կիրառում և բացահայտում ձեր անձնական տվյալները՝ որպես տվյալների վերահսկող, երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ, օգտվում եք մեր ծառայություններից կամ աշխատում եք մեր պլատֆորմներով, օրինակ վեբկայքերով և բջջային հավելվածներով (այսուհետ՝ համատեղ «Պլատֆորմներ»):
ԻՆՉ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մենք պարտավորվում ենք ընդունել խստագույն չափանիշներ, երբ հարցը վերաբերում է ձեր անձնական տվյալների հավաքագրմանը, կիրառմանը և պաշտպանությանը, հետևաբար մենք մշակել ենք գաղտնիության պահպանման սույն քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն»), որը
Սույն Քաղաքականությունը գործում է, երբ դուք օգտվում եք մեր ծառայություններից (սույն փաստաթղթում այսուհետ՝ «մեր Ծառայությունները»): Օգտվել մեր Ծառայություններից նշանակում է
Սույն Քաղաքականությունը գործում է նաև այն ժամանակ, երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ կամ մենք ենք կապ հաստտում ձեզ հետ մեր Ծառայությունների վերաբերյալ հարցերով:
ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Երբ դուք գրանցվում եք մեր ծառայություններում, մենք իրավունք ունենք հավաքագրել
Երբ դուք մեր ընկերությունից կատարում եք առցանց գնումներ, դիտում եք մեր Վեբկայքերը, օգտվում եք մեր բջջային հավելվածներից կամ միանում եք մեր կողմից տրամադրվող Wi-Fi ցանցերին, մենք իրավունք ենք ձեռք բերում հավաքագրել
Երբ դուք օգտվում եք մեր լոյալության ծրագրից (երից) մեր ընկերությունից գնումներ կատարելու նպատակով, մենք իրավասու ենք հավաքագրել
Երբ դուք կապ եք հաստատում մեզ հետ կամ մենք ենք կապ հաստատում ձեզ հետ կամ մասնակցում եք մեր գովազդային արշավներին, մրցույթներին, մեր Ծառայությունների ուսումնասիրություններին կամ դրանց վերաբերյալ հարցումներին, մենք իրավասու ենք հավաքագրել
Անձնական տվյալների այլ աղբյուրներ
Մենք նաև կարող ենք օգտվել այլ աղբյուրներից ստացած անձնական տվյալներից, ինչպիսիք են տեղեկություններ տրամադրող մասնագիտացված ընկերությունները, առցանց լրատվամիջոցները, մեր գործընկերները և պետական գրանցամատյանները: Այլ աղբյուրներից իրավասու ենք հավաքագրել հետևյալ տեսակի անձնական տեղեկություններ ձեր մասին ՝ կոնտակտային տվյալներ, վարկային պատմություն, գնումների, հետաքրքրությունների, նախասիրությունների վերաբերյալ կամ այլ տեսակի հանրամատչելի տեղեկություններ: Այս լրացուցիչ անձնական տեղեկությունները օգնում են մեզ
Օրենքը կարող է մեր ընկերությունից պահանջել հավաքագրել անձնական տվյալներ ձեր մասին, որը կարող է պահանջվել նաև մեր և ձեր միջև կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների հետևանքով:
Եթե դուք նախընտրում եք չտրամադրել ձեր անձնական տվյալները սույն Քաղաքականությանը համաձայն կիրառելու նպատակով, դուք, միևնույն է, կարողանում եք այցելել մեր Պլատֆորմներ, սակայն դուք չեք կարողանա մուտք գործել որոշակի պարամետրեր, օգտվել ապրանքներից կամ ծառայություններից, իսկ որոշ դեպքերում էլ մենք չենք կարողանա իրականացնել ձեր կողմից պահանջված ծառայությունը:
ԻՆՉՈՒ ԵՎ ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԿԻՐԱՌՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Մեր Ծառայությունները դարձնում ենք հասանելի ձեզ համար
Մենք օգտագործում ենք ձեր անձնական տվյալները, որպեսզի տրամադրենք ձեր կողմից պահանջվող ծառայությունները, այդ թվում
Ահա այսպես ենք մենք կարողանում ծառայություններ տրամադրել ձեզ ձեր առջև ունեցած մեր պայմանագրային պարտավորություններին համաձայն:
Ձեր մասին ունեցած տվյալների անհատականացում
Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները, որպեսզի անհատականացնենք այն մարքեթինգային հաղորդագրությունները, որոնք ձեզ ենք ուղարկում, և դարձնենք դրանք առավել դիպուկ և հետաքրքիր, քանի որ դա բխում է մեր օրինական բիզնես գործունեության շահերից: Անհրաժեշտության դեպքում մենք առաջին հերթին ստանում ենք ձեր համաձայնությունը: Նշված նպատակով մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները հետևյալ եղանակներով.
Կապ ենք հաստատում և համագործակցում ձեզ հետ
Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները, երբ հաղորդակցվում ենք ձեզ հետ, որպեսզի
Մեր օրինական բիզնես գործունեության շահերից է բխում տրամադրել ձեզ համապատասխան արձագանքներ և մեր ծառայությունների վերաբերյալ ծանուցումներ:
Վարում ենք և բարելավում մեր ամենօրյա աշխատանքները
Մենք վերլուծում ենք ձեր մասին ունեցած տեղեկատվությունը այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր ծառայություններից, որպեսզի
Մեր օրինական բիզնես գործունեության շահերից է բխում այս նպատակով մեզ տրամադրած տեղեկատվության կիրառումը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ մեր ծառայություններին առնչվող ցանկացած հարց և բարելավել այն:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Մենք իրավունք ունենք համօգտագործել ձեր անձնական տվյալները երրորդ անձանց հետ հետևյալ հանգամանքներում.
Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերության դուստր ձեռնարկություններ
Վերոհիշյալ նպատակներով մենք կարող ենք մեր որևէ դուստր ձեռնարկության կողմից հավաքագրված անձնական տվյալները համօգտագործել մեր մեկ այլ դուստր ձեռնարկության հետ:
Մանրածախ առևտրային գործընկերներ
Մենք կարող ենք համօգտագործել ձեր անձնական տվյալները այլ ընկերությունների հետ, որոնք վաճառում են ապրանքներ մեր Ծառայությունների միջոցով («Մանրածախ առևտրային գործընկերներ»): Մենք համօգտագործում ենք միայն այնպիսի անձնական տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս մեր մանրածախ առևտրային գործընկերներին մատուցել իրենց ծառայությունները: Օրինակ, երբ դուք առցանց կամ խանութից կատարում եք գնումներ, մենք համապատասխան մանրածախ առևտրային գործընկերոջն ենք տրամադրում ձեր անունը, կոնտակտային տվյալները և հասցեն, որպեսզի նրանք կարողանան առաքել ձեր գնումները:
Ծառայություններ մատուցող ընկերություններ
Մենք համագործակցում ենք զգուշորեն ընտրված Ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, որոնք մեր անունից իրականացնում են որոշակի գործառույթներ: Օրինակ, մենք համագործակցում ենք ընկերությունների հետ, որոնք օգնում են մեզ տեխնոլոգիական ծառայությունների առնչությամբ, տվյալների պահպանման և համադրման, վճարումների ձևակերպման և պատվերների առաքման հարցում: Մենք նրանց հետ համօգտագործում ենք միմիայն այնպիսի անձնական տվյալներ, որոնք տալիս են նրանց հնարավորություն մատուցել իրենց ծառայությունները:
Ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ, որոնց հետ մենք համագործակցում ենք, աշխատում են առցանց լրատվամիջոցներով և մեր անունից տեղադրում են մեր, ինչպես նաև մեր մատակարարների և մեր մանրածախ առևտրային գործընկերների արտադրանքի և ծառայությունների վերաբերյալ համապատասխան առցանց գովազդներ նշված առցանց լրատվամիջոցներում: Օրինակ, դուք կարող եք տեսնել մեր արտադրանքի և ծառայությունների մասին գովազդ, երբ օգտվում եք ինչ-որ սոցցանցից:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Մենք իրավունք ունենք համօգտագործել ձեր անձնական տվյալները այլ կազմակերպությունների հետ հետևյալ հանգամանքներում.
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ
Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել, պահպանվել և մշակվել Ձեր երկրից դուրս, ամեն դեպքում մենք կիրառում ենք անվտանգության համապատասխան միջոցներ՝ ձեր տվյալների բավարար պաշտպանություն ապահովելու համար:
Այն դեպքում, եթե ձեր անձնական տվյալները փոխանցվեն օտարերկյա ընդդատության, դրանք կարող են ենթակա լինել տվյալ իրավասության համակարգի օրենքներին և մենք, հնարավոր է, ստիպված լինենք բացահայտել այդ տեղեկությունները տվյալ իրավասության դատարանին, իրավապահ կամ պետական մարմիններին, բայց մենք այդպես կվարվենք միմիայն գործող օրենսդրությամբ սահմանված դեպքերում:
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ձեր անձնական տվյալները ինքնակամ մուտքերից, կիրառումներից, փոփոխություններից և ոչնչացումից պաշտպանելու համար մենք կիրառում ենք անվտանգության ապահովման ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական միջոցներ: Այնուամենայնիվ, համացանցային ոչ մի կայք չի կարող ապահովել 100% պաշտպանություն, և մենք չենք կարող պատասխանատվություն կրել մեր վերահսկողությունից դուրս ինքնակամ կամ անկանխամտածված մուտքերի համար:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱ
Որոշ սոցկայքերում մենք ունենք ալիքներ, էջեր և հաշիվներ, որոնցով տեղեկացնում ենք, օգնում և կապի մեջ ենք գտնվում հաճախորդների հետ: Մենք հետևում ենք և գրանցում մեկնաբանությունները և գրառումները, որոնք արվում են մեր մասին այդ ալիքներում, որպեսզի կարողանանք բարելավել մեր ծառայությունների որակը:
Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կողմից տեղադրված տեղեկատվությունից բացի այդ կայքերում տեղադրված այլ տեղեկությունների համար: Մենք չենք աջակցում սոցիալական կայքերի կամ այդ կայքերում երրորդ անձանց կողմից տեղադրված տեղեկատվությունների:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ
Մենք պահպանում ենք գրանցումները այնքան ժամանակ, որքան հարկավոր է ա) գնումներ, ամրագրումներ, անդամակցություններ իրականացնելու համար, ինչպես նաև սույն Գաղտնիության պահպանման քաղաքականությամբ նախատեսված այլ համապատասխան արտադրանքի կամ ծառայությունների մատակարարման նպատակով, ինչպես նաև մեր մարքեթինգային գործունեության վերջին նորությունները ձեզ տրամադրելու համար, բ) արտադրանքը, ծառայությունները և հաղորդագրությունները ձեզ հետ անհատականացնելու համար, գ) գրանցումների պահպանման առնչությամբ կիրառվող իրավական պահանջները բավարարելու համար: Ձեզ հետ մեր հաղորդակցության ավարտից հետո ձեր անձնական տվյալների պահպանման ժամկետը սահմանելիս մենք հաշվի ենք առնում մեր իրավական պարտականությունները և օրենսդիրների ակնկալիքները:
Եթե ցանկանում եք պահանջել, որ այլևս չօգտագործենք ձեր տվյալները ձեզ ծառայություններ մատուցելու նպատակով, ապա կապ հաստատեք մեզ հետ՝ Տվյալների վերլուծության կենտրոն, Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերության Կառավարման ծառայություն, փոստարկղ 91100, Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ: Կարող եք նաև ուղարկել մեզ էլեկտրոնային հաղորդագրություն հետևյալ հասցեով՝ privacy@maf.ae.
Այնուամենայնիվ, մենք կշարունակենք պահպանել և օգտագործել ձեր գրանցման տվյալները, ինչպես պահանջվում է մեր իրավական պարտականությունները իրականացնելու, վեճերը լուծելու և մեր պայմանագրերը կատարելու համար:
ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բոլոր մարքեթինգային հաղորդակցությունները, որոնք ձեզ ենք ուղարկում, տալիս են ձեզ հնարավորություն հրաժարվել հետագա մարքեթինգից: Եթե այլևս չեք ցանկանում ստանալ գովազդային նյութեր, դուք կարող եք հրաժարվել այդ հաղորդագրությունները ստանալուց կամ փոխել ձեր հաշվի կարգավորումները, այդպես դուք դուրս կգաք մարքեթինգային ցուցակներից:
Խնդրում ենք հիշել՝ եթե դուք այլևս մարքեթինգային հաղորդակցության բաժանորդ չեք, դուք միևնույն է կստանաք մեր կողմից ուղարկված գործառնական և ծառայության հաղորդագրություններ այն ծառայությունների և արտադրանքի վերաբերյալ, որոնք դուք գնել եք մեզանից, և մեզ ուղղված հարցերի պատասխանները, ինչպես նաև հաղորդագրություններ այն մասին, որ մենք պահում ենք ձեր տվյալները արգելափակման ցուցակում, այնպես որ հետագայում չստանաք մարքեթինգային հաղորդագրություններ:
Cookie - ՖԱՅԼԵՐ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Մենք օգտվում ենք cookie- ֆայլերից և նմանատիպ տեխնոլոգիաներից, ինչպիսիք են տեգերը և պիկսելները (այսուհետ՝ «Cookie- ֆայլեր»), որպեսզի անհատականացնենք և բարելավենք, որպես հաճախորդ, ձեր մասին հավաքագրած տվյալները, մինչ դուք օգտվում եք մեր Վեբկայքերից և Բջջային հավելվածներից, և տրամադրենք ձեզ համապատասխան առցանց գովազդ: Cookie- ֆայլերը փոքր ծավալով տվյալներ պարունակող ֆայլեր են, որոնք թույլ են տալիս վեբկայքերին կամ Բջջային հավելվածներին հավաքագրել և պահպանել տվյալների ոլորտ ձեր սեղանադիր, գոգդիր համակարգիչներում կամ բջջային սարքի հիշողության մեջ:
Cookie- ֆայլերը օգնում են մեզ ապահովել կարևոր առանձնահատկություններ և ֆունկցիոնալություն մեր Վեբկայքերում և Բջջային հավելվածներում, և մենք դրանք օգտագործում ենք որպես հաճախորդ, ձեր մասին հավաքագրած տվյալները բարելավելու համար: Օրինակ, մենք օգտվում ենք Cookie- ֆայլերից, որպեսզի
Բարելավենք մեր Վեբկայքերի և Բջջային հավելվածների աշխատանքը
Cookie- ֆայլերը թույլ են տալիս բարելավել մեր Վեբկայքերի և Բջջային հավելվածների աշխատանքը, որպեսզի կարողանանք անհատականացնել ձեր մասին հավաքագրած տվյալները, և ձեզ թույլ են տալիս օգտվել դրանց օգտակար հատկություններից:
Օրինակ, մենք օգտագործում ենք cookie- ֆայլերը, որպեսզի հիշենք ձեր նախասիրությունները և ձեր գնումների զամբյուղի պարունակությունը, երբ դուք վերադառնում եք մեր Վեբկայքեր և Բջջային հավելվածներ:
Բարելավենք մեր Վեբկայքերի և Բջջային հավելվածների աշխատանքի որակը
Cookie- ֆայլերը թույլ են տալիս հասկանալ, թե ինչպես են մեր Վեբկայքերը և Բջջային հավելվածները օգտագործվում, օրինակ, տեղեկացնելով մեզ, թե արդյոք դուք ստացել եք սխալի վերաբերյալ հաղորդագրություն դիտումների ժամանակ: Այս Cookie- ֆայլերը հավաքագրում են տվյալներ, որոնք առավել ամփոփված և անանուն են:
Տրամադրենք համապատասխան առցանց գովազդներ
Մենք օգտագործում ենք cookie- ֆայլերը, որպեսզի մատուցենք առցանց գովազդ, որը, մեր կարծիքով, առավել համապատասխան է ձեզ մեր Վեբկայքերում և այլ կազմակերպությունների վեբկայքերում:
Այս նպատակով օգտագործվող cookie- ֆայլերը հաճախ տեղադրվում են Վեբկայքերում այլ կազմակերպությունների կողմից, սակայն մշտապես մեր թույլտվությամբ: Cookie- ֆայլերը հավաքագրում են տվյալներ ձեր առցանց վարքագծի մասին, ինչպես օրինակ, ձեր IP հասցեն, թե որ վեբկայքերից հետո եք մուտք գործում և տեղեկություններ ձեր կատարած գնումների պատմության կամ ձեր գնումների զամբյուղի պարունակության վերաբերյալ: Դա նշանակում է, որ դուք կարող եք տեսնել մեր գովազդային հայտարարությունները թե մեր Վեբկայքերում և թե այլ կազմակերպությունների վեբկայքերում: Դուք նաև կարող եք տեսնել այլ կազմակերպությունների գովազդային հայտարարություններ մեր Վեբկայքերում:
Որպեսզի կարողանանք մատուցել ձեզ այնպիսի առցանց գովազդ, որն առավելագույն չափով համապատասխանում է ձեզ, մենք նաև կարող ենք համադրել այնպիսի տվյալներ, որոնք մենք հավաքագրում ենք cookie- ֆայլերի միջոցով ձեր սեղանադիր համակարգչի դիտարկիչի (բրաուզեր) մեջ կամ այլ սարքում հավաքագրված այլ տվյալներ (օրինակ՝ Լոյալության ծրագիր):
Սահմանենք մեր մարքեթինգային հաղորդակցությունների, ինչպես նաև առցանց գովազդի արդյունավետությունը
Cookie- ֆայլերը տեղեկացնում են մեզ, թե արդյոք դուք դիտել եք տվյալ գովազդը և թե ինչքան ժամանակ առաջ եք դիտել այն: Այս տեղեկատվությունը հնարավորություն է տալիս մեզ սահմանել մեր առցանց գովազդային արշավների արդյունավետությունը և վերահսկել գովազդի ցուցադրման քանակը:
Մենք նաև օգտվում ենք cookie- ֆայլերից, որպեսզի սահմանենք մեր մարքեթինգային հաղորդակցությունների արդյունավետությունը, օրինակ՝ տեղեկանալով, թե արդյոք բացել եք մեր կողմից ձեզ ուղարկված մարքեթինգային էլ. հաղորդագրությունը:
Ձեր ընտրությունը cookie- ֆայլերի դեպքում
Դուք կարող եք օգտվել ձեր դիտարկիչի կարգավորումներից նոր cookie- ֆայլերը ընդունելու կամ մերժելու, ինչպես նաև առկա cookie- ֆայլերը ջնջելու նպատակով: Դուք կարող եք նաև կարգավորել ձեր դիտարկիչը, որպեսզի ամեն ագնամ ձեր համակարգչում կամ այլ սարքերում նոր cookie- ֆայլերի տեղադրման մասին ստանաք ծանուցում:
Եթե որոշել եք անջատել որոշ կամ բոլոր cookie- ֆայլերը, ապա չեք կարողանա լիարժեք օգտվել մեր պլատֆորմներից: Օրինակ՝ դուք չեք կարողանա կատարել ավելացումներ ձեր գնումների զամբյուղում, անցնել պատվերի ձևակերպմանը կամ օգտվել մեր որոշ ապրանքներից և ծառայություններից, որոնք պահանջում են գրանցում:
Եթե դուք տալիս եք cookie- ֆայլերը օգտագործելու համար համաձայնություն, մենք պահպանում ենք cookie- ֆայլերը ձեր համակարգչում կամ այլ սարքերում: Եթե ցանկացած ժամանակ որոշում եք հրաժարվել, ապա դուք պետք է ջնջեք մեր cookie- ֆայլերը՝ օգտվելով ձեր համացանցային դիտարկիչի կարգավորումներից:
ԽՄԲԱԿՑՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՄ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅՈՒՆ
Մենք իրավասու ենք ժողովել անձնական տվյալները և հեռացնել նույնականացման տարրերը, որպեսզի վերլուծենք նմուշները և բարելավենք մեր մարքեթինգային և գովազդային արդյունքները, վերլուծենք Պլատֆորմի կիրառման աշխատանքները, բարելավենք մեր տեղեկատվական ռեսուրսները և ապրանքային առաջարկները և ըստ պահանջի հարմարեցնենք մեր Պալտֆորմների տեղեկատվական ռեսուրսները, պլանը, արտադրանքը և ծառայությունները, ինչպես նաև իրավասու ենք նշանակել երրորդ անձանց այդ գործողությունները մեր անունից վերոհիշյալ սահմանված կարգով իրականացնելու համար:
Մենք հավաքագրում ենք գործածության վերաբերյալ որոշակի տեղեկություններ, ինչպես օրինակ մեր Պլատֆորմների այցելուների թիվը և այցելությունների հաճախականությունը: Այս տեղեկատվությունը կարող է ներառել, թե որ վեբկայքից հետո եք մուտք գործում, ինչ վեբկայքեր եք հաջորդիվ այցելում, ինչ դիտարկիչից եք օգտվում, ձեր սարքը և ձեր IP հասցեն: Մենք օգտագործում ենք այդպիսի տվյալներ միայն խմբակցված տարբերակով: Այս հավաքական տվյալները մեզ օգնում են հասկանալ, թե ինչ չափով են մեր հաճախորդները օգտագործում մեր Պլատֆորմների բաղկացուցիչ մասերը և անցկացնել հետազոտություններ մեր օգտատերերի ժողովրդագրության, նախասիրությունների և վարքագծի վերաբերյալ, որպեսզի ավելի լավ ճանաչենք և սպասարկենք ձեզ:
Եթե դուք սեղմում եք մեր Պլատֆորմների կոճակները, որոնք միացած են սոցիալական կամ նմանատիպ կայքերի (օրինակ` «Հանավում եք» և/կամ «Կիսվում եք» կոճակները), մեր Պլատֆորմներից տեղեկատվության բովանդակությունը հետ է ուղարկվում այդ մյուս վեբկայք կամ ծառայություն և, կախված ձեր գաղտնիության պահպանման կարգավորումներից, այն կարող է մասնավոր կամ հանրային կարգով տեսանելի լինել (օրինակ` ընկերներին, հետևորդներին կամ ընդհանրապես բոլորին, ովքեր մուտք են գործում ձեր անձնական էջ):
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Դուք իրավունք ունեք տեսնել կամ մուտք գործել ձեր մասին մեր կողմից պահպանվող անձնական տվյալների էջ: Պատճենը ստանալու համար խնդրում ենք գրել Տվյալների վերլուծության կենտրոն, Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերության Կառավարման ծառայություն, փոստարկղ 91100, Դուբայ, Միացյալ Արաբական Էմիրություններ: Կարող եք նաև ուղարկել մեզ էլեկտրոնային հաղորդագրություն հետևյալ հասցեով՝ privacy@maf.ae.
Բացի այդ, դուք ունեք որոշակի իրավունքներ ձեր անձնական տվյալների նկատմամբ, որոնք ենթակա են ներքին օրենսդրությանը: Ձեր իրավունքներն են.
Եթե ցանկանում եք քննարկել կամ օգտվել այդ իրավունքներից, ապա կապ հաստատեք մեզ հետ ներքոհիշյալ հասցեներով:
Եթե մտահոգություն ունեք մեր կողմից պահվող ձեր տվյալներում առկա անճշտության վերաբերյալ կամ, որ այդ տվյալները հին են, ապա հաղորդեք ձեր մտահոգությունները մեզ վերոհիշյալ հասցեով, և մենք կձեռնարկենք համապատասխան քայլեր ճշտելու համար ձեր տվյալները:
Խնդրում ենք հիշել` հնարավոր է, որ պահանջենք լրացուցիչ տեղեկություններ, որպեսզի ապահովենք ձեր պահանջի կատարումը:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ
Եթե ունեք մտահոգություններ գաղտնիության պահպանման մասին գործող օրենքների պահանջներին մեր համապատասխանության վերաբերյալ կամ սույն Գաղտնիության պահպանման քաղաքականության վերաբերյալ, ապա գրեք Կորպորատիվ կանոնակարգումների գրասենյակ` Մաջիդ Ալ Ֆութաիմ ընկերության Կառավարման ծառայություն, փոստարկղ 91100, Աբու Դաբի, Միացյալ Արաբական Էմիրություններ կամ ուղարկեք մեզ էլեկտրոնային հաղորդագրություն հետևյալ հասցեով՝ privacy@maf.ae. Մենք կփորձենք պատասխանել ձեր հարցերին հնարավորինս արագ:
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՈՒՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Մենք թարմացնում ենք Գաղտնիության պահպանման սույն քաղաքականությունը ըստ անհրաժեշտության և տեղադրում ենք թարմ տվյալներ մեր պլատֆորմներում: Եթե մենք պատրաստվում ենք օգտագործել ձեր անձնական տվյալները այն հավաքագրելու ժամանակ արձանագրված ձևից տարբեր այլ եղանակով, ապա մենք ծանուցում ենք ձեզ այդ մասին: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնում, երբ տեղադրվում են, եթե այլ բան նշված չէ: Խնդրում ենք պարբերաբար վերանայել սույն Քաղաքականությունը փոփոխություններին տեղեկանալու համար:
ՀՂՈՒՄՆԵՐ
Մեր Վեբկայքերը կամ Բջջային հավելվածները կարող են պարունակել հղումներ այլ վեբկայքերի հետ, որոնք մշակվում են այլ կազմակերպությունների կողմից, որոնք էլ ունեն Գաղտնիության պահպանման իրենց սեփական քաղաքականությունը: Խնդրում ենք ուշադիր ընթերցել պայմանները և գաղտնիության պահպանման քաղաքականությունը նախքան վեբկայքին որևէ անձնական տվյալ տրամադրելը, քանի որ մենք որևէ պատասխանատվություն կամ պարտավորություն չենք կրում այլ կազմակերպությունների վեբկայքերի համար:
ԵՐԵԽԱՆԵՐ
Մեր ծրագրերը երեխաներին ուղղված չեն:Եթե դուք դրամադրում եք 13 տարեկանից ցածր երեխայի անձնական տվյալներ, ապա պետք է այն ուղեկցվի ծնողի համաձայնությամբ:
Վերջին թարմացում` 27 հունվարի, 2019թ.