Վերադարձ և փոխանակում

Վերադարձ և փոխանակում

 1. Ապրանքագիր/կտրոն
Խնդրում ենք պահպանել Ձեր ապրանքագիրը/կտրոնը, որպես գնման ապացույց, եթե ցանկանում եք կատարել վերադարձ, փոխանակում կամ վերանորոգում ստորև նշված պայմաններով, այլապես վերադարձ, փոխանակում կամ վերանորոգում տեղի չի ունենա:
2. Ապրանքի տեսքը և գործարանային փաթեթավորումը
Խնդրում ենք պահպանել ապրանքի փաթեթավորման ամբողջական գործարանային տեսքը, եթե ցանկանում եք կատարել վերադարձ կամ փոխանակում ստորև նշված պայմաններով, այլապես վերադարձ կամ փոխանակում տեղի չի ունենա:
3. 14 օրյա գումարի վերադարձի երաշխիքը գործում է
Եթե դուք մտափոխվել եք, իսկ Ձեր գնված ապրանքը գտնվում է գործարանային վիճակում և ենթակա է վերավաճառքի, սպառվող ապրանքները (քարթրիջներ, դատարկ ժապավեններ, CD-ներ կամ DVD-ներ ) ինչպես նաև աքսեսուարները (մալուխներ, լիցավորիչներ, մարկոցներ) դեռևս գտնվում են չբացված՝ գործարանային փաթեթավորված վիճակում, ապա գնումները կատարելու պահից 14 օրվա ընթացքում կարող է ձևակերպվել վերադարձ կամ փոխանակում (տես կետ 1,2)
Բացառություններ*
ա) Բջջային հեռախոսները, նոութբուք համակարգիչները, տպիչները, տեսախցիկները, հիգիենայի պարագաները (սափրվելու կամ մազերի խնամքի պարագաներ, բերանի խոռոչի խնամքի պարագաներ), ժամացույցները և այլ աքսեսուարները վորադարձի կամ փոխանակման ենթակա չեն, եթե հետսպասարկման կենտրոնից չկա ուղեցույց, որ խնդիրը գործարանային է:
բ) Սպառվող ապրանքները (CD-ներ, DVD-ներ, ժապավեններ, ներբեռնվող ծրագրեր, խաղեր, քարթրիջներ, CD-ների և DVD-ների դատարկ ժապավեններ) վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն: Խնդիր հայտնաբերվելու դեպքում Քարֆուրը երաշխավորում է դրա փոխարինումը նույն տեսակի ապրանքով 14 օրվա ընթացքում (տես կետ 1):
4. Եթե խնդիրը հայտնաբերվել է 14 օր հետո
Տնային էլեկտրոնիկայի բաժնից ցանկացած ապրանք, որում կհայտնաբերվի գործարանային թերություն, պետք է տարվի մատակարարի կողմից տրամադրվող սպասարկման կենտրոն (տես կետ 1):
5. Կենցաղային տեխնիկա
Առաքման ենթակա ցանկացած ապրանք վերոնշյալ պայմաններով կփոխանակվի կամ կփոխհատուցվի միայն մատակարարի կողմից տեղադրման կամ առաքում չիրականացնելու վերաբերյալ գրավոր հաստատում ստանալուց հետո (տես կետ 1 և 2):
6. Վերադարձի պայմանները.
Վերադարձը կձևակերպվի կանխիկ, եթե ապրանքի վաճառքը տեղի է ունեցել կանխիկ գումարով
7. Վերանորոգման պայմաններ
* Ոչ մի ապրանքի երաշխիք չի տրվում գնման ապացույցի բացակայության դեպքում
* Ցանկացած ապրանքի վերանորոգման համար պահանջվում է առավելագույնը 15  օր
* Դրանից հետո հաճախորդին կտրամադրվի վճարված արժեքի փոխանակման վաուչեր (տես կետ 2)
* Չի տրամադրվում երաշխիք ոչ մի տեսակի աքսեսուարների համար
* Առաքման ենթակա կենցաղային տեխնիկան (հեռուստացույցներ, տնային կինոթատրոններ, մեծ կենցաղային տեխնիկա), մեր կողմից մատուցվող ծառայությունների հետ համատեղ կարող են տեղում սպասարկվել մատակարարի կողմից:
Շնորհակալութուն համագործակցության համար: