Մեր մասին

Մաջիդ Ալ Ֆութաիմի մասին 
Հիմնադրված 1992 թվականին՝ Մաջիդ Ալ Ֆութաիմը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում առևտրի և ժամանցային կենտրոնների ոլորտում առաջատարն է:

Մաջիդ Ալ Ֆութաիմի նշանավոր բիզնես պատմությունը սկսվել է մի մարդու տեսլականով՝ վերափոխել առևտրի և ժամանցային ոլորտները, և ստեղծել լավագույն պահեր բոլորի համար ամեն օր: Այն դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների ամենահարգված և ամենահաջողված բիզնեսը՝ գործունեություն ծավալելով ավելի քան 12 միջազգային շուկաներում, ունենալով ավելի քան 26,000 աշխատակից և հասնելով Միջին Արևելքում մասնավոր ձեռնարկությունների մեջ ամենաբարձր վարկանիշին:

Մաջիդ Ալ Ֆութաիմին է պատկանում 17 առևտրի կենտրոն, 11 հյուրանոց, 3 բնակելի համայնքներ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում՝ ունենալով տարածաշրջանում զարգանալու հետագա ծրագրեր: Այս ամենի մեջ է ներառվում Դուբայի հայտնի «Մոլ օֆ Էմիրեյթս»-ը, քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի կենտրոնները, ինչպես նաև 4 համայնքային առևտրի կենտրոններ, որոնք համատեղ ձեռնարկություն են հանդիսանում Շարժայի կառավարության հետ: Այն հանդիսանում է նաև ֆրանսիական հայտնի Քարֆուր ընկերության բացառիկ և պաշտոնական ֆրենչայզ իրականացնողը Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում՝ ունենալով ավելի քան 50 հիպերմարկետ և 55 սուպերմարկետ 12 երկրներում:
Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգի մեջ է մտնում Մերձավոր Արևելքում հայտնի «Վոքս Սինեմա» կինոթատրոնների ցանցը, որոնց թիվը հասնում է 109-ի, «Մեջիք Պլանետ» մանկական ժամանցային կենտրոնները, որոնց թիվը հասնում է 16-ի, ինչպես նաև իդեալական հանգստի և ժամանցային այնպիսի վայրեր, ինչպիսիսք են՝ «Սքայ Դուբայ» և «ԱյՖլայ Դուբայ»-ը: Մաջիդ Ալ Ֆութաիմը հանդիսանում է նաև «Նաժմ» բանկային քարտեր արտադրող սպառողական ֆինանսական կազմակերպության հիմնադիրներից մեկը, ինչպես նաև հանդիսանում է նորաձևության բիզնեսում հայտնի այնպիսի միջազգային բրենդների ներկայացուցիչ, ինչպիսիք են՝ «Աբերկրոմբի Էնդ Ֆիտչ», «Ջյուսի Կուտյուր», «Հալսթոն Հերիթեյջ», ներդրում ունենալով նաև առողջապահական բիզնեսում: Ընդ որում՝ Մաջիդ Ալ Ֆութաիմը նաև համատեղ գործունեություն է ծավալում համաշխարհային «Դալկիա» կազմակերպության հետ, իսկ վերջերս մեծ համագործակցություն է սկսել ռեստորանային բիզնեսում հայտնի «Գուրմե Գուլֆ» կազմակերպության հետ:

 

Մաջիդ Ալ Ֆութաիմի մասին

Մաջիդ Ալ Ֆութաիմի մասին

Քարֆուրի մասին

Քարֆուրը տարածաշրջանում հիմնվել է 1995 թվականին ԱՄԷ-ում գտնվող Մաջիդ Ալ Ֆութաիմ-ի կողմից, որը միակ ֆրանչայզին է, որ գործարկում է Քարֆուրը Միջին Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի շուրջ 30 երկրներում և  տարածաշրջանում ամբողջովին իրեն է պատկանում կազմակերպության գործունեության իրավունքները։Այսօր Մաջիդ Ալ Ֆութաիմը գործարկում է շուրջ 320 Քարֆուր խանութներ՝ աշխարհի 16 երկրներում՝ օրական սպասարկելով ավելի քան 750,000 հաճախորդների և ստեղծել է աշխատատեղեր շուրջ 37,000 աշխատակիցների համար։

Քարֆուրը գործարկում է տարբեր ձևաչափի սրահներ, ինչպես նաև բազմաթիվ օնլայն առաջարկներ՝  իր բազմազան հաճախորդների աճող բազայի պահանջները բավարարելու համար։ Հավատարիմ մնալով կազմակերպության՝ որակյալ ապրանքների ամենալայն տեսականին առաջարկելու և որակին համապատասխան արժեք ունենալու սկզբունքին, Քարֆուրը առաջարկում է  ավելի քան 500,000 պարենային և ոչ պարենային ապրանքների անզուգական տեսականի և ընդօրինակելի հաճախորդների սպասարկում ՝ ոգեշնչված  տեղի հաճախորդների ստանդարտներով, որպեսզի ստեղծի հրաշալի պահեր բոլորի համար, ամեն օր։ Քարֆուր սրահներում առաջարկվող ապրանքների  շուրջ 80%-ի մատակարարումը Մաջիդ Ալ Ֆութաիմը կազմակերպում է տվյալ տարածաշրջանից, ինչը մեծ դերակատարում ունի տեղական արտադրողներին, մատակարարներին, ընտանիքներին և տնտեսություններին աջակցելու գործում։

Քարֆուրի մասին

Քարֆուրի մասին

Քարֆուրը, որը հանդիսանում է ամենամեծ հիպերպարկետների ցանցերից մեկն աշխարհում, մուտք է գործել Մերձավոր Արևելք և Հյուսասյին Աֆրիակա 1995 թվականին, առևտրի և ժամանցային կենտրոնների ոլորտում առաջատար՝ Մաջիդ Ալ Ֆութաիմի նախաձեռնությամբ: Շուտով Քարֆուրը դառնում է տարածաշրջանում ամենադինամիկ և արագ զարգացող հիպերմարկետների ցանցը՝ կիսելով իր հաջողությունը ավելի քան 68 տարբեր ազգերի ներկայացուցիչներից բաղկացած ավելի քան 21,000 աշխատակիցների հետ աշխարհի 12 երկրներում՝ իր հաճախորդներին առաջարկելով բազմազանություն և մատչելիություն:
Քարֆուրը երաշխավորում է իր հաճախորդների գոհունակութունը և հարմարավետությունը՝ առաջարկելով ավելի քան 100,000 անուն ապրանք՝ ամենամատչելի գներով, հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին կատարել իրենց ամենօրյա գնումները՝ սկսած տնային էլեկտրոնիկայից մինչև թարմ մթերքներ՝ ունենալով ոչ միայն ներկրված, այլ նաև տվյալ երկրի տեղական ապրանքներ՝ աջակցելով այդ երկրի տեղական արտադրողներին:
Հայաստանում առաջին Քարֆուր հիպերմարկետը բացվել է 2015 թվականին, իսկ տարածաշրջանի ավելի քան 15 երկրներում այն ներկայումս ունի ավելի քան 130 հիպերմարկետ և սուպերմարկետ, ինչպես նաև օնլայն խանութներ՝ ծրագրեր ունենալով Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում և Ռուսաստանում երկրների թիվը հասցնելով 38-ի:
Հայաստանում մենք միշտ փորձում ենք մեր հաճախորդներին ապահովել լավագույն որակով և ընտրության լայն հնարավորություն:
Մեր գնային քաղաքականությունը և զեղչային առաջարկներն ապացույցն են այն բանի, որ մենք կարող ենք առաջարկել այդ ապրանքները հնարավորինս ցածր գներով, հաճախորդին ընձեռելով հնարավորություն ձեռք բերել ամենօրյա օգտագործվող ապրանքներն ամենամրցունակ գներով: 

Մեր արժեքները կուղղորդեն մեզ այնքան ժամանակ, քանի դեռ մենք շարունակում ենք մեր գործը:

Համարձակություն

Մաջիդ Ալ Ֆութաիմը համարձակության մարմնացումն է: Նա եղավ առաջիններից մեկը, ով կատարեց կարևոր փոփոխություններ առևտրի և ժամանցային կենտրոնների ոլորտում՝ բոլորի համար ապահովելով ստեղծագործ և համարձակ մթնոլորտ, որն էլ մեզ թույլ է տալիս տարբերվել ոլորտում մյուս մրցակիցներից և անել ամեն ինչ անհնարինը հնարավոր դարձնելու համար.

Խանդավառություն

Լինել խանդավառված, նշանակում է ունենալ երիտասարդ, էներգիայով լի ոգի, առաջադեմ հայացքներ, որը կօգնի հավատալ, որ հնարավոր է ի կատար ածել անգամ ամենաանհնարինը: 20 տարի առաջ ոչ ոք անգամ չէր էլ կարող պատկերացնել որ մենք կունենանք այնպիսի հրաշք, ինչպիսին ձյունն է հենց անապատի մեջտեղում.

Միասնականություն

Միասնությունը համաձուլում է, որտեղ մեկ ամբողջությունն ավելի մեծ է քան յուրաքանչյուր մաս առանձին: Մենք միասին ենք ստեղծում մեր ապագան՝ աջակցելով մեկս մյուսին, որն էլ ավելի դյուրին է դարձնում միասին աշխատելու և միասին կառուցելու գործընթացը: