Նոր խանութ Հայաստանում

01 Հոկտեմբեր 2018

Նոր խանութ Հայաստանում

 1 հոկտեմբերի, 2018-ին իր դռները բացեց երկրորդ Քարֆուր խանութը, որը գտնվում է Տիգրան Մեծի պող., 16 հասցեում, «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ:

Նորաբաց խանութն առաջարկում է 14,000 պարենային և ոչ պարենային ապրանքներ՝ ներառյալ Քարֆուր ապրանքանիշի ավելի քան 2800 տեսակի եզակի մթերք, այդ թվում օրգանական, բիո և գյուտեն չպարունակող տարատեսակներ, թարմ ձուկ՝ ներկրված Ֆրանսիայից ու Եվրոպական միության այլ երկրներից: Քարֆուրն առաջարկում է նաև տեղական արտադրանքի լայն տեսականի, «տնական» ուտեստներ, նաև ֆրանսիական թարմ հացաբուլկեղեն:

Մարք Քորբիոն, Քարֆուր Հայաստանի, Վրաստանի ու Պակիստանի գլխավոր գործադիր տնօրենը, նշում է. «Շատ ուրախ ենք Երևանում երկրորդ Քարֆուր խանութի բացման կապակցությամբ: Այն վերահաստատում է մեր դիրքերը տեղական շուկայում: Նորաբաց խանութի շնորհիվ մենք կկարողանանք հաճախորդների ավելի լայն շրջանակի սպասարկել և նրանց հաճելի գնումների առիթներ պարգևել՝ առաջարկելով բարձրորակ, միջազգային և տեղական ապրանքներ մրցակցային գներով: Մեր գործունեության ընդլայնումն ապացուցում է մեր նվիրումն ու պատրաստակամությունը՝ նպաստելու տեղական ցանցային շուկայի զարգացմանը, միևնույն ժամանակ հաճելի պահեր պարգևելով մեր հաճախորդներին, ամեն օր: Մենք ջանում ենք արձագանքել նրանց կարիքներին՝ քայլելով միջազգային շուկայի միտումներին համընթաց, հետևողականորեն վերահսկելով ծառայությունների ու ապրանքների որակը ու վարելով մրցակցային գնային քաղաքականություն»:

Քարֆուր Հայաստանը բացվել է 2015թ-ի մարտին: Ներկայումս Երևանում գործող Քարֆուր Հայաստանի երկու խանութներում աշխատում է 235 մարդ, որով էլ նպաստում է նաև երկրի տնտեսական զարգացմանը: Քարֆուրը շարունակելու է նպաստել բիզնես միջավայրի զարգացմանը Հայաստանում և այլ երկրներում, որտեղ այն գործում է: