Plastic pollution

15 Օգոստոս 2020

Plastic pollution

Մի՞թե պլաստիկը բացարձակապես վատ է? 

Ըստ էության, պլաստիկը կենսական նշանակություն ունի, և կարող է անչափ օգտակար լինել կյանքի տարբեր ոլորտներում՝ եթե մենք այն խելացի օգտագործենք։ Բայց մեր օրերում մեծագույն խնդիր է հանդիսանում միանգամյա օգտագործման պլաստիկը և դրա անհավանական մեծ չափերով օգտագործումը։ Օրինակ մեկ պլաստիկ տոպրակը միջինում օգտագործվում է ընդամենը 15 րոպե, այնինչ՝ նրա  քայքայումը կարող է տեվել հարյուրավոր տարիներ։ 

Թույլ տվեք ներկայացնել ձեզ մի քանի փաստեր՝  պլաստիկ աղտոտվածության մասին

  • Յուրաքանչյուր վայրկյան ամբողջ աշխարհում օգտագործվում է ավելի քան 160,000 պլաստիկ տոպրակ! 
  • Ամբողջ աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 5 տրիլիոն պլաստիկ տոպրակ. Կողք-կողքի դրանք կարող են "փաթաթել " մոլորակը 7 անգամ։
  • Պլաստիկ տոպրակների քայքայումը տեվում է  շուրջ 700 տարի , ամբողջական քայքայումը կարող է տևել մինչև 1000 տարի։Դա նշանակում է, որ պլաստիկի արտադրման առաջին օրից մինչ մեր օրեր դեռ ոչ մի տոպրակ ամբողջությամբ չի քայքայվել։
  • Մեկ միջին վիճակագրական ընտանիքը 4 անգամ սուպերմարկետ հաճախելով օգտագործում է միջինում 60 պլաստիկ տոպրակ։ 
  • Ամբողջ աշխարհում պլաստիկ տոպրակների ընդամենը 1%-ից 3%-ն է վերամշակվում
  • Պլաստիկ տոպրակները հանդիսանում են բազմաթիվ կենդանիների մահվան պատճառ ամբողջ աշխարհում, քանի որ շատ հաճախ կենդնիները շփոթում են դրանք սննդի հետ։