Քինուայով Կոլոլակներ՝ Արևելյան Բաղադրատոմսով

Քինուայով Կոլոլակներ՝ Արևելյան Բաղադրատոմսով

Բաղադրիչներ
  • 500գ հնդկահավի աղացած միս 
  • 3/4 բաժակ եփված քինու
  • 3 պճեղ աղացած սխտոր
  • 2 կանաչ սոխ, մանր կտրատված
  • 1 ձու
  • 1 թ/գ սոյայի սոուս
  • 2 թ/գ քունջութի ձեթ
  • 1 թ/գ կծու կարմիր սոուս
  • աղ և թարմ աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • 1/2 թ/գ քունջութի սերմեր

Սոուսի համար

  • 1/4 բաժակ սոյայի սոուս
  • 2 թ/գ բրնձի քացախ
  • 1 թ/գ քերած կոճապղպեղ
  • 1 թ/գ շագանակագույն շաքարավազ
  • 1 թ/գ քունջութի ձեթ
  • 1 1 թ/գ կծու կարմիր սոուս՝ ըստ ճաշակի
  • 2 թ/գ եգիպտացորենի օսլա
Ուղղություններ
  1. Նախօրոք տաքացնել թավան 200°C կրակի վրա. Ջեռոցի տարան թեթև պատել ձեթով։ 
  2. Մեծ տարայի մեջ ավելացնել աղացած հնդկահավի միսը, քինուան, սխտորը, սոխը, ձուն, սոյայի սոուսը, քունջութի ձեթը, կծու կարմիր սոուսը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։ Խառնել բոլոր բաղադրիչները իրար՝ փայտե գդալով կամ ձեռքերով, այնուհետև ստացված զանգվածից պատրաստել 18-20 միջին չափի կոլոլակներ։ 
  3. Տեղադրել կոլոլակները նախապես ձեթով պատված ջեռոցի տարայի մեջ և եփել 18-20 րոպե, կամ մինչև որ կոլոլակները ստանան թեթև շագանակագույն տեսք։
  4. Սոուսը պատրաստելու համար նախապես տաքացված կաթսայի մեջ միջին բարձր կրակի վրա հարելով եփել սոյայի սոուսը, բրնձի քացախը, կոճապղպեղը, շաքարավազը, քնջութի ձեթը, կծու կարմի սոուսը և 1/2 բաժակ ջուր՝ մինչև եռա:
  5. Այնուհետև փոքր ամանի մեջ իրար խառնել եգիպտացորենի օսլան և 1 թեյի գդալ ջուր, հարել և ավելացնել եփվող սոուսին, եփել մոտ 2 րոպե, մինչև սոուսի պնդանալը։
  6. Մատուցել ջեռոցում եփված կոլոլակները տաք սոուսի հետ միասին՝ զարդարված կանաչ սոխով և քունջութի սերմերով և այլ կանաչեղեններով՝ ըստ ճաշակի։

Բարի ախորժակ և հաճելի հանգստյան օրեր․․․

Խոհարարի խորհուրներ

Բոլոր բաղադրիչները կարող ես ձեռք բերել՝ այցելելով www.buy.am/carrefour/