Մակարոն և պանիր  (Mac & cheese)

Մակարոն և պանիր (Mac & cheese)

Բաղադրիչներ

Չափազանց հեշտ Մակարոն և Պանիր (Mac & Cheese) բաղադրատոմս, որը պատրաստվում է 8 բաղադրիչների միջոցով՝ ընդամենը 15 րոպեում, գազօջախի վրա։ 

Բաղադրիչներ

  • Քարֆուր մակարոն

  • Պանիր (Հիմնականում օգտագործվում են Չեդեր կամ Գաոդա տեսակի պանիրներ)

  • Ալյուր

  • Կարագ

  • Կաթ

  • Թթվասեր կամ հունական յոգուրտ (Ըստ ճաշակի)

  • Աղ

  • Սխտորի փոշի

  • Այլ համեմունքներ (ըստ ճաշակի)

Ուղղություններ

Քայլ 1։ Եփում ենք մակարոնը

Եփում ենք մակարոնը՝ համաձայն տուփի վրա նշված քայլերի հերթականության: Չմոռանաք եռացող ջրին ավելացնել 1/4-1/2 ճաշի գդալ աղ։.

Քայլ 2։ Պատրաստում ենք պանրով սոուսը

Սոուսը սկսում ենք պատրատել ալուրից և կարագից, որը կօգնի դարձնել սոուսը մեր պինդ.Ավելացնում ենք այս երկու բաղադրիչները կաթսայի մեջ և եփում ենք 60 վայրկյան։Հենց զանգվածը պատրաստ լինի, ավելացնում ենք կաթը և մի լավ հարում։ Այնուհետև ավելացնում ենք թթվասերը կամ հունական յոգուրտը ըստ ճաշակի և շարունակում հարել։ Միջին կրակի վրա շարունակում ենք հարել ստացված զանգվածը 10-15 րոպե, մինչև ստանանք մածուցիկ զանգված։ Թույլ չտաք զանգվածը եռա, հակառակ դեպքում զանգվածը կդառնա չափազանց պինդ։Հենց ստացված զանգվածը բավականաչափ պնդանա, հնարավորինս թուլացնում ենք կրակը և անցնում հաջորդ քայլին․․․

Քայլ 3։ Ավելացնում ենք պանիրը և հարում

Ավելացնում ենք ստացված զանգվածին քերած պանիրը և հարում այնքան, մինչև  պանիրը ամբողջությամբ հալվի և զանգվածը դառնա կպչուն։Այս գործընթացը ցածր կրակի վրա կտևի մոտավորապես 1-2 րոպե։Շատ կարևոր է նախապես համտեսել ստացված զանգվածը և ավելացնել անհրաժեշտ քանակության աղ, սխտորի փոշի և համեմունքներ՝ իհարկե ըստ ճաշակի։ 

Քայլ 4։Իրար ենք խառնում պանրի սոուսը և Քարֆուր մակարոնը

Հենց մեր պանրով սոուսը պատրաստ լինի, ավելացնում ենք պատրաստի մակարոնը և խառնում այնքան, որ ստացվի մածուցիկ զանգված։ 

Համեղ և չափազանց հեշտ Մակարոն և Պանիրը (Mac & Cheese) պատրաստ է մատուցման․․․ վայելեք!